Այսօր եռաչափ տպագրությունն այնքան է զարգացել, որ դիզայներների երևակայությունը սահմաններ չի ճանաչում. ում մտքով ինչ անցնում է, տպագրում են եռաչափ տպիչով՝ զենքից մինչև կոշիկներ: Ըստ գիտնականների, շուտով մարդիկ արդեն ինքնուրույն կկարողանան իրենց համար պատրաստել հագուստ՝ ունենալով եռաչափ տպիչ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յուրօրինակ նորաձև և նորարար կոշիկներ, որոնցում կարող եք պահել Ձեր iPhone սմարթֆոնը: Այն կծառայի ձեզ ոչ միայն որպես պատյան, այլև կօգնի Ձեզ տարբերվել և աչքի ընկնել ցանկացած երեկույթին: