Ապահովագրական ընկերություն ProtectCell-ի տվյալներով, որը ավելի քան 2մլն. ապահովագրություն է վաճառել սմարթֆոն և պլանշետ օգտագործողներին, iPhone օգտագործողները հաճախ հանդիպում են իրենց սարքերի գողության դեպքերի, քան դրանց սնսարքության կամ նման այլ խնդիրների:
Apple սմարթֆոնների օգտագործողները դիմում են ProtectCell-ին անսարքության ապահովագրման հարցով 54% ավելի հազվադեպ, քան օրինակ Android սարքերի օգտագործողները:
Բացի դրանից, iPhone օգտագործողների 11%-ը ավելի հազվադեպ է հանդիպում էկրանի անսարքության խնդրին: Սա խոսում է այն մասին, որ չնայած սարքի արտաքին փխրուն տեսքին՝ սմարթֆոնը բավական ամուր է: Բացի դրանից նման թանկարժեք սարք օգտագործողներն ավելի ուշադիր և զգուշաբար են այն օգտագործում:
Ինչ վերաբերում է սարքերի գողությանը, ապա այս խնդրում iPhone-ը բացարձակ առաջատար է: Apple օգտագործողների 65%-ը ավելի հաճախ են սարքի հափշտակության հարցով դիմում ապահովագրական ընկերությանը, քան այլ սարքեր օգտագործողները:
Աղբյուրը՝ yablochno.com