Samsung-ը կարող է Apple-ի օրինակով էլ կոմպլեկտների մեջ չտեղադրել լիցքավորիչներ։ Դրանց համար պետք է վճարել առանձին։ Ընկերությունում կարծում են, որ շատերն արդեն իրենց տներում ունեն լիցքավորիչներ, իսկ այս որոշումը կօգնի խուսափել ավելորդ ծախսերից։ Այս մասին հայտնում է կորեական ETNews պարբերականը։
Samsung-ի որոշ մոդելներ կզրկվեն լիցքավորիչներից արդեն 2021 թվականին։ Ընկերությունն արդեն սկսել է բանակցությունները մատակարարների հետ։ Ինչպես նշում է ETNews-ը, այսպես Samsung-ն ուզում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել․ նվազեցնել ծախսերը, որոնք օր-օրի ավելանում են 5G տեխնոլոգիաների թանկանալու պատճառով ու ազդեցություն ունենալ էկոլոգիայի վրա։ Ընկերությունում համոզված են, որ այս տարիների ընթացքում մարդկանց տներում կուտակվել են բավարար քանակով լիցքավորիչներ, որպեսզի ընկերությունը հրաժարվի դրանք կոմպլեկտներում տեղադրելուց։
Samsung-ը կդառնա երկրորդ խոշոր կազմակերպությունը, որը կհրաժարվի կոմպլեկտային լիցքավորիչներից։ Հունիսի վերջին վերլուծաբան Մին-Չի Կուոն պատմեց, որ 2020 թվականին առաջին անգամ iPhone-ի կոմպլեկտներում չեն լինի ականջակալներ ու լիցքավորիչներ։
Պատճառները նույնն են։