Ինչպես ստեղծել Dropbox-ի պահեստային պատճենը Google Drive-ում

Ամպային տեխնոլոգիաներից օգտվելն, իհարկե, շատ լավ է, սակայն դրանց աշխատանքը նույնպես կարող է երբեմն խափանվել, այնպես որ կարևոր ֆայլերի պահեստային պատճեն ունենալն անհրաժեշտություն է:

dropbox

Իսկ որպեսզի ֆայլերի պատճենումը կատարվի առանց մեծ ջանքերի, ներկայացնում ենք ավտոմատ սինքրոնիզացման Sync Dropbox with Google Drive գործիքը:

Այս «բաղադրատոմսը» ակտիվացնելուց հետո ամեն անգամ, երբ Dropbox-ում ավելացնեք նոր ֆայլ, կստեղծվի դրա պատճենը Google Drive-ում: Իհարկե, կարող եք ընտրել այլ ամպային պահեստներ, օրինակ՝ Skydrive, Box և այլն: Համապատասխան բաղադրատոմսերը կարող եք գտնել ifttt.com/recipes հասցեում: