Facebook-ը ներդրումներ է կատարում արհեստական բանականության նախագծման համար

artificial_intelligence

Facebook սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, Tesla Motors ավտոարտադրողի ղեկավար Էլոն Մասկը և դերասան Էշթոն Կատչերը մասնակցում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Vicarious FPC ընկերության ֆինանսավորմանը:

Կատարվել է 40մլն. դոլարի ներդրում, ինչն արդեն 2-րդ խոշոր ներդրումն է այս նախագծում վերջին երկու տարվա ընթացքում:

Vicarious-ի նպատակն է պատրաստել մարդու ուղեղում ներվայն համակարգն ապահովող կեղև: Ըստ նախագծողների, եթե նման ինֆորմացիա հնարավոր լինի ինտեգրել համակարգչային կոդում, ապա կարելի է ստանալ համակարգիչ՝ մտածող մարդու պես:

Նման նախագծի իրականացումը կարող է տասնյակ տարիներ խլել: Մինչդեռ արդեն մի շարք խոշոր ինտերնետ-ընկերություններ մտադրություն ունեն իրենց արտադրանքներում ներդնել արհեստական բանականություն:

Թե այս նախագծում որ ընկերությունը որքան գումար է ներդրել, չի մանրամասնվում: Նշենք որ նախորդ տարի մեծ գումարներ Vicarious-ի նախագծում ներդրել է PayPal-ը: