iPhone օգտագործողներն ամենից հաճախն են թարմացնում իրենց սմարթֆոնը նոր մոդելով

Որքա՞ն հաճախ եք դուք թարմացնում Ձեր iPhone-ը նոր մոդելով: Սպասու՞մ եք արդյոք անհամբերությամբ բրենդային սմարթֆոնի նոր սերնդի թողարկումներին, թե՞ փոխում եք Ձեր iPhone-ը նորով միայն այն դեպքում, երբ արդեն այն սպառվել է և այլևս ֆունկցիոնալ չէ:

CIRP հետազոտական ընկերության վերլուծաբանների խոսքով, յուրաքանչյուր iPhone սմարթֆոնի կյանքը կազմում է մոտ 2 տարի, որից հետո այն կամ վաճառում են կամ փոխանցում բարեկամներին և ընկերներին:

Իսկ օրինակ Mac համակարգիչների կյանքն ավելի երկար է՝ մինչև 4 տարի, ինչը զարմանալի չէ, չէ՞ որ օգտագործողներն ամեն տարի համակարգիչ փոխելու կարիք չեն զգում , հատկապես, եթե օգտագործում են iMac կամ MacBook:

screen-shot-2014-03-21-at-8-03-06-am

Ւնչպես նշում են էքսպերտները, iPad պլանշետի և Mac համակարգիչների օգտագործման կյանքի տևողությունը հավասար է: Սարքերի գողության կամ վնասվելու դեպքում iPhone օգտագործողների 80%-ը այն 1-2 օրվա ընթացքում փոխարինում է նորով, իսկ 15%-ը մի շաբաթ դիմանում է առանց սարքի, ապա փոխում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ iPad օգտագործողներն առանց իրենց պլանշետի չեն կարողանում ապրել անգամ 2 օր:

Իսկ ի՞նչ են անում իրենց հին սարքերը iPhone և iPad օգտագործողները: iPhone օգտագործողների գրեթե 30%-ը վաճառում կամ փոխանակում է սարքը, իսկ 20%-ը նվիրում է այն մոտ մարդու: Իսկ iPad օգատագործողներն ամենից շատ (40 %) նվիրում են:

screen-shot-2014-03-21-at-8-03-17-am

Այս վիճակագրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Apple օգտագործողները ոչ միայն հավատարիմ են բրենդին, այլևս ունեն կախվածություն իրենց «խնձորային» սարքերից:

Աղբյուրը՝ Appleinsider