iPhone-ի առաջին նախագծողներից մեկը պատմել է սմարթֆոնի ստեղծման մասին

Apple-ի նախկին ավագ ինժեներ Գրեգ Քրիստին, ով մասնակցել է առաջին iPhone-ի ստեղծման աշխատանքներին, պատմել է, թե ինչպես է սկսվել ամեն ինչ: Wall Street Journal-ին տված հարցազրույցում Քրիստին խոսել է Purple գաղտնի նախագծի մասին, որի արդյունքը դարձավ Apple-ի սմարթֆոնը:

Սթիվ Ջոբսը օրերից մի օր ասել էր Քրիստիին, որ երկու շաբաթից պետք է ներկայացնել սմարթֆոնի կոնցեպտ, այլապես նախագծի կհանձնվի այլ մշակողների: «Սթիվը շատ լուրջ էր տրամադրված, նա պահանջում էր մեծ գաղափարներ ու կոնցեպտներ»,—պատմել է Քրիստին:

1st-iphone

Առաջադրված ժամանակահատվածում Քրիստիի թիմը հասցնում է ներկայացնել մի կոնցեպտ, որն իրենից ներկայացնում էր սենսորային էկրանով հեռախոս, որը չի ունենա ֆիզիկական կոճակ, իսկ էկրանն unlock կլինի մատով սահեցնելու դեպքում:

Քրիստին անձամբ երկու անգամ պրեզենտացիա է կազմակերպել, և արդյունքում որոշվել է, որ կոնցեպտն իրականություն կդառնա: Աշխատանքը տևել է երկուսուկես տարի, և ամբողջ ընթացքում Ջոբսը մանրակրկիտորեն հետևել է բոլոր մանրամասներին:

Աղբյուրը՝ wsj.com