Համացանցում հայտնվել է Galaxy Tab 4-ի առաջին լուսանկարը

Այսօր Twitter-ի հայտնի օգտագործող @evleaks-ը բացի HTC One M8 սմարթֆոնի մինի տարբերակի մասին լուրերից, տարածել է Samsung-ի պլանշետների շարքի նոր մոդել Galaxy Tab 4-ի լուսանկարը:

Samsung Galaxy Tab 4 1

Ինչպես երևում է լուսանկարից, պլանշետն ունի կլորավուն եզրերով կաղապար: Հիշեցնենք, որ այս շարքի պլանշետները ստանում են 7, 8 և 10.1 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1280 х 800 պիքսել թույլատրությամ: