Իտալացի դիզայներները նախագծել են անվտանգության յուրօրինակ տեսախցիկներ

Իտալական դիզայներական գործակալություն Parson-ը՝ համատեղ դիզայներ Էլեանոր Տրեվիսանուտոյի հետ նախագծել է անվտանգության տեսախցիկների շարք, որոնք չեն աղավաղում վայրի ճարտարապետական ամբողջականությունը, այլև հակառակը՝ լրացնում են:

Animals (կենդանիներ) կոչվող տեսախցիկների շարքը բաղկացած է 6 կաղապարներից՝ սկյուռիկի, քամելիոնի, մորեխի և թռչունի տեքսով: Այս տեսախցիկները նախատեսված են մանկական այգիներում, տներում, դպրոցներում օգտագործելու համար: Սրանք կօգտագործվեն այնպիսի վայրերում, ուր սովորական տեսախցիկի առկայությունը ոչ հարիր տեսք կտա տեղանքին:

Աղբյուրը՝ knstrct.com