Foodini` անձնական 3D-տպիչ սննդի համար

foodini

Foodini կոչվող սարքն իրենից ներկայացնում է սնունդ պատրաստող եռաչափ տպիչ: Այն աշխատում է Android օպերացիոն համակարգով և արժե  $999: Որպես ինտերֆեյս օգտագործվում է 7 դյույմանոց սենսորային էկրան, որի օգնությամբ կարելի է բեռնել ու դիտել ինտերնետում տեղադրված բաղադրատոմսեր: Նշենք, որ սարքը ապահովված է wi-fi մոդուլով:

Տպիչը պատրաստում է հնարավոր ամեն ինչ՝ սկսած շոկոլադի սալիկից մինչև պիցցա: Բաղադրիչները լցվում են սարքի համապատասխան մասերի մեջ:

Foodini-ն չի եփում, օրինակ՝ պիցցան պետք է ինքնուրույն դնել ջեռոցը: Այժմ տպիչի ստեղծողները Kickstarter կայքում միջոցներ են հավաքում և պահանջվող $100 դոլարից հավաքել են արդեն $40 հազարը:

 Աղբյուրը՝ kickstarter.com