Amazon-ը ներկայացրեց Fire TV բրենդային հեռուստատեսային և խաղային կցորդը

Amazon-ը ներկայացրել է Apple TV-ի և Google Chromecast-ի մրցակցին՝ հեռուստատեսային և խաղային կցորդ Fire TV-ն, որն արժե ընդամենը 99.9 դոլար: Վերջինիս վաճառքները մեկնարկել է հենց այսօր, հաղորդում է The Verge տեխնոբլոգը:

Կցորդի հավելվածների թվում են Hulu, Netflix, YouTube, Vimeo, MLB.tv և NBA ծառայությունները: Կցորդը կարելի է գել հենց Amazon-ի կայքից:

Amazon FIRE TV

Fire TV-ում հասանելի է ֆիլմերի և սերիալների վարձակալության և դիտման ծառայություն Prime Instant Video-ն: Լուսանկարների դիտման համար օգտագործվում է ամպային Amazon Cloud Drive ծառայությունը: Amazon-ի բրենդային Fire պլանշետները սինքրոնիզացիա են կատարում հեռուստատեսային կցորդի հետ:

Կա անգամ ձայնային կառավարման հնարավորություն: TV-կցորդի հետ միասին կարելի է գնել նաև խաղային փադ՝ 40 դոլար արժեքով և խաղալ Fire TV-ում հասանելի Minecraft և մրցավազքային Asphalt 8 խաղերը: Գործարկվել է նաև Amazon Game Studios ընկերությունը: Նոր խաղային կցորդի համար նախատեսված խաղերի միջին արժեքն է 1.85 դոլար: Անվճար հասանելի են ավելի քան 1000 խաղ:

Կցորդի տեխնիկական բնութագիրը՝ 1.7Գհց պրոցեսոր, 2Գբ ներկառուցված հիշողություն, 1080p HD-վիդեո ցուցադրելու հնարավորություն և ձայն հեռարձակման Dolby Digital Plus տեխնոլոգիա: