Amazon-ը ներկայացրել է իր խաղային կցորդի առաջին խաղը՝ Sev Zero-ն (վիդեո)

sev-zero-combat

Amazon-ը ներկայացրել է իր առաջին էքսկլուզիվ խաղը Sev Zero-ն՝ նախատեսված իր նոր բրենդային հեռուստատեսային և խաղային կցորդ Fire TV-ի համար, հաղորդում է Business Insider-ը:

Տիեզերական շութեր խաղը կարելի է գնել 7 դոլարով, այն ժամանակ, երբ այլ խաղային կցորդներ իրենց խաղերը վաճառում են 50-60 դոլար արժեքով:

Sev Zero խաղի սյուժեում գործողությունները տեղի են ունենում XXII դարում, երբ համակարգչային հանճար Էմի Ռամանուջան փորձում է կանգնեցնել այլմոլորակայինների մուտքը Երկիր մոլորակ: Խաղացողը ոչ միայն կրակելու է ֆուտուրիստական զենքերով, այլև պաշտպանելու է իր տարածքը՝ մտածելով ստրատեգիա:

Այսօր Amazon-ի նոր ստուդիային՝ Amazon Game Studios-ին միացել են այնպիսի խաղերի դիզայներներ, ինչպիսիք են Portal և Far Cry 2 ստեղծողները:

Հիշեցնենք, որ Amazon Fire TV կցորդի վաճառքը մեկնարկել է ընդամենը 2 օր առաջ՝ 99 դոլար արժեքով: Այն հագեցած է ֆիլմերի վարձակալման և դիտամն ծառայություններով, Amazon Cloud Drive ծառայությամբ և ծառայում է նաև որպես խաղային կցորդ՝ հավելյալ գեյմփադ գնելու դեպքում, որի արժեքն է 40 դոլար: