Նոր անակնկալ Orange Բարև կանխավճարային բաժանորդների համար

orange armeniaՀամարների տեղափոխելիության ծառայությունը, որը շարժական կապի բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել նախընտրած օպերատորի ծառայություններից՝ պահպանելով իրենց ամբողջական համարը, այժմ արդեն հասանելի է Հայաստանում: Ծառայության մեկնակի կապակցությամբ անակնկալների շարքը շարունակելով՝ Orange-ն այսօր ներկայացրեց մի նոր առաջարկ՝  կանխավճարային ծառայություններ նախընտրողների համար: Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչև մայիսի 3-ը կմիանան Orange Բարև կանխավճարային սակագնային պլանին, կստանան 50 000 դրամի նվեր՝ երկու տարվա ընթացքում ամսական 200 րոպե ցանցի ներսում զանգերի համար և 50 ՄԲ շարժական ինտերնետի ծավալ: Նշված  րոպեներն ու շարժական ինտերնետի ծավալը ենթակա են սպառման 15 օրվա ընթացքում՝ տվյալ օրացուցային ամսվա շրջանակներում:

 «Այսօր մեկնարկող մեր առաջարկն  Orange Բարև կանխավճարային սակագնային պլանը նախընտրող բաժանորդների համար է: Orange-ում մենք փորձում ենք ունենալ յուրաքանչյուր բաժանորդի պահանջմունքներին համապատասխան առաջարկների տեսականի, հատկապես հիմա, երբ մեկնարկած Համարների տեղափոխելիության ծառայությունը հնարավորություն է տալիս Orange-ի մեծ ընտանիքին միանալ առանց որևէ խոչընդոտի»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր իրենց համարները կտեղափոխեն Orange-ի ցանց՝ միանալով Orange Բարև սակագնային պլանին կամ նրանք, ովքեր ձեռք կբերեն նոր Orange-ի համար՝ ակտիվացնելով նշված սակագնային պլանը: Orange-ի այն բաժանորդները, ովքեր արդեն ակտիվացրել են Orange Բարև սակագնային պլանը, և նրանք, ովքեր այլ սակագնային պլաններից կտեղափոխվեն Orange Բարև սակագնային պլան, նույնպես կարող են օգտվել առաջարկից՝ հավաքելով *250#: