Microsoft Office-ի iPad տարբերակը ներբեռնումների ռեկորդ է սահմանել

iPad պլանշետի համար նախատեսված Office ծրագրային փաթեթը բեռնվել է արդեն 12 միլիոն օգտագործողների կողմից: Այս մասին հայտարարել է Microsoft ընկերությունը Twitter միկրոբլոգային ծառայության իր էջում:

Apple_iPad_MicrosoftOffice-28

Նշենք, որ Excel, Word, PowerPoint և OneNote հավելվածները տեղադրվեցի Apple App Store-ում մարտի 27-ին: Ծրագրային փաթեթն անմիջապես դարձավ ամենաբեռնվողներից մեկը:

Ծրագրերը կարելի է ներբեռնել անվճար, սակայն այդ դեպքում դրանք թույլ կտան միայն դիտել փաստաթղթերը, իսկ վերջիններս խմբագրելու կամ նոր ֆայլեր ստեղծելու համար կպահանջվի Office 365-ի բաժանորդագրություն, որը վճարովի է: Թե քանի նոր բաժանորդ է ավելացել Office 365-ում, Microsoft-ը չի հայտարարել:

Աղբյուրը՝ Mashable.com