Ferrari-ն ամեն ավտոմեքենայից ստացել է տպավորիչ եկամուտ 86 000 եվրոյի չափով

Անցած տարվա ընթացքում նոր մեքենաների վաճառքի ծավալները աստիճանաբար սկսել են նվազել, մինչդեռ այն չի կարելի ընդհանուր առմամբ վատ որակել: Ինչպես նշվում է Fiat Group World-ի վերջին հաշվետվության մեջ, իտալական Ferrari ընկերությունը վաճառված յուրաքանչյուր մեքենայից համաշխարհային շուկայում ստացել է ավելի քան 86 հազար եվրո շահույթ՝ անցած տարվա ընթացքում ընդհանուր առմամբ վաճառելով 10 131սուպերքար: Այդպիսով, ամեն ավտոմեքենայի վաճառքից ընկերությունը ստացել է 23.2 տոկոս մաքուր շահույթ: Նման տպավորիչ արդյունքների Ferrari-ին հասել է նոր տեխնոլոգիաների ներդրման, շուկայական զարգացումներին արագորեն ադապտացվելու և գրագետ մարքեթինգ վարելու շնորհիվ,- ասված է հաշվետվության մեջ:

Պետք է նշել, որ 2018թվականին ընկերության եկումուտը քիչ ավելին է եղել՝ Ferrari-ի եկամուտն ամեն ավտոմեքենայից կազմել է 86 369հազ. եվրո: Մյուս ավտոարտադրող ընկերությունները միայն կարող էին երազել նման եկամտի մասին.  օրինակի համար կարող ենք նշել, որ նման շահույթ ստանալու համար BMW-ն պետք է վաճառի 30 նոր ավտոմեքենա, VW-ը՝ 56, Mercedes-Benz-ը՝ 67, Ford-ը՝ 908, իսկ Nissan-ը՝ 928 մեքենա։

Իտալացիների համար վաճառքի հաջող ցուցանիշներ գրանցվել են հատկապես Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, իսկ ԱՄՆ-ում դրանք նվազել են: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, այն ավտոմեքենաների շուկային ոչ մի լավ բան առայժմ չի խոստանում: