qanon.am՝ հայկական ինտերնետ միջավայրի նոր վիճակագրական հարթակ

qanon.amԱրդեն 1 օր է, ինչ հայկական ինտերնետ միջավայրում գործում է qanon.am կայքը: Այն հարթակ է, որտեղ ցուցադրվում են հայկական կայքերի հաճախելիության ցուցանիշները: qanon.am-ում կարելի է գրանցել ցանկացած ոլորտին առընչվող կայք՝ լրատվականններից մինչև ժամանցային՝ դասակարգելով դրանք առանձին բաժիններում (կրթություն, մեդիա, սպորտ, տուրիզմ և այլն):

itTREND.am-ի հետ զրույցում կայքի հիմնադիր Կարեն Ավետյանը պատմեց qanon.am-ի գործունեության նպատակների մասին:

Ո՞րն է  qanon.am-ի ստեղծման և գործունեության նպատակը

qanon.am-ի շնորհիվ պարզ կդառնա հայկական կայքերի հաճախելիությունը ու ամենակարևորը թափանցիկությունը: Մենք արհեստածին ցուցանիշներով կայքեր չենք ընդունելու և բաց վիճակագրության շնորհիվ հնարավոր կլինի ենթադրել՝ կայքի այցելությունները իրական են թե ոչ:

Ի՞նչ վիճակագրություն է տրամադրում այն գրանցվողին

qanon.am-ը տրամադրում է օրական, շաբաթական, ամսական կտրվածքներով հոսթերի, ունիկալ այցելուների և էջադիտումների մասին ինֆորմացիա։ Նաև տեսանելի է, թե որ երկրներից են մուտք գործել կայք, որ կայքերից են հղվել այցելուները, ինչ օպերացիոն համակարգ են օգտագործում, ինչ դիտարկչից են օգտվում այցելուները, էկրանի կետայնությունը, լեզուն, Google PR, Yandex ТИЦ պատմությունը և այլն։

Բայց սա ամենը չէ, մենք մշտապես աշխատում ենք և աշխատելու ենք հաշվետվությունների տեսակները ավելացնելու ուղղությամբ, և հաշվի առնելով Հայաստանյան պահանջները՝ առանձին տողով ցույց ենք տալու Հայաստանյան այցելությունների տոկոսը վարկանիշներում:

Նախկինում նման ֆունկցիա էր կատարում նաև circle.am-ը.այսօր այն փոխել է իր ֆորմատը: Ի՞նչ առավելություններ ունի qanon.am-ը նախկին և ներկայիս circle.am-ից

Հիմնական առավելությունը՝ հաշվետվությունների բազմազանությունն է։ Եթե Circle-ը տրամադրում էր ինֆորմացիա միայն Host, Visit, Pageviews, PR, ապա մեր համակարգը, ինչպես վերևում նշեցի, բազմապիսի հաշվետվություններ է տալիս։

Քանի՞ կայք կա գրանցված qanon.am-ում ներկա պահին

Առայժմ քիչ են, կայքը 1 օր է ինչ գործում է։ Բայց վստահ ենք՝ քանակը աճելու է։ Կայքերի քանակը շատանալուց հետո մենք պարբերաբար Հայաստանի հետ կապած գլոբալ հաշվետվություններ կհրապարակենք, որը կապված կլինի թե՛ ինտերնետ պրովայդերների և թե՛ հաշվետվության հետ, օրինակ՝ Հայաստանում ամենից շատ օգտագործվող էկրանի չափսը կամ բրաուզերը և նմնատիպ այլ հաշվետվություններ։