Samsung-ը ներկայացրել է բրենդային SD և microSD քարտերի նոր տարբերակները

Samsung Electronics-ը ներկայացրել է իր բրենդային SD և microSD հիշողության քարտերի նոր թարմացումները: Դրանց թվում կդասվեն նաև  PRO, EVO և Standard շարքերի կրիչները:

Ընկերության խոսքով, ներկայացված քարտերը նախատեսված են թվային ֆոտոխցիկների և բջջային սարքերի համար, ունեն արտադրողականության տարբեր ցուցանիշներ և  տարբեր ծավալներ: Վերջիններս նախատեսված են թե՛ սովորական օգտագործողների և թե՛ պրոֆեսիոնալների համար:

image-09 - копия

Օրինակ PRO և EVO շարքի կրիչները համապատասխանում են UHS-I (Ultra High Speed) ստանդարտին և կարող են ապահովել տվյալների ընթերցման արագություն 90 և 48 Մբ/վրկ արագություն:

Ներկայացված կրիչները հասանելի են 4-ից 64Գբ ծավալներով: Պրոֆեսիոնալ արտադրանքները կարող են պահել մինչև 670րոպե տևողությամբ ինֆորմացիա՝ ձայնագրված Full HD ֆորմատով և 30կադր/վրկ հաճախականությամբ:

image5-096

Բոլոր հիշողության քարտերն ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ՝ անջրանցիկ են, ջերմակայուն և անգամ պաշտպանված են ռենգենային սարքերի ճառագայթումից: Samsung-ի խոսքով, դրանք աշխատունակ են անգամ, երբ վերջիններիս վրայով անցնի 1.9 տոննա կշռով մեքենա:

Ներկայացված հիշողության քարտերն ունեն նաև նոր դիզայն և գույներ՝ մոխրագույն, նարնջագույն և կապույտ: Դրանք արդեն հասանելի են վաճառքում:

Աղբյուրը՝ samsung.com