iPad պլանշետները կստանան Touch ID մատնահետքի սկաներ

ipad1

Apple ընկերությունը, KGI Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի կարծիքով, տարվա երկրորդ կեսին կսկսի թարմացնել իր iPad պլանշետը: Ըստ կանխատեսման՝ հաջորդ սերնդի iPad Air-ը կստանա А8 պրոցեսոր, 8 Մպ տեսախցիկ, 9.7 դյույմանոց էկրան, ինչպես նաև Touch ID մատնահետքի սկաներ, որը կծառայի սարքն ապակոդավորելու և iTunes-ից գնումներ կատարելու համար:

Բացի այդ՝ սպասվում է նաև 7,9 դյույմանոց iPad mini-ի նոր տարբերակ, որը նույնպես կստանա A8 պրոցեսոր և Touch ID:

 Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Apple-ը պատրաստվում է թողարկել 12,9 դյումանոց iPad, սակայն Կուոյի խոսքով՝ այս տարվա ընթացքում ընկերությունը չի հասցնի թողարկել այն, քանի որ նման դեպքում նախագծողները ստիպված կլինեն բավական փոփոխել iOS-ի ինտերֆեյսը:

Աղբյուրը՝ Appleinsider.com