Google-ը կփոխի իր Android հավելվածների նշանների դիզայնը

Android Police կայքը գրում է, որ շուտով Google ընկերությունը փոփոխության կենթարկի Android-ի հավելվածների նշանների դիզայնը՝ մոտեցնելով այն վեբ-ծառայություններում օգտագործվող դիզայնին:

nexusae0_wm_Screenshot_2014-04-12-17-58-41_thumb1

Սպասվում է, որ նշանների նոր դիզայնն ավելի հարթ կլինի, սակայն կօգտագործվեն նաև ստվերներ՝ պատկերին ծավալ հաղորդելու համար: Այս ոճը կոչվում է Moonshine: Չի բացառվում նաև այն տարբերակը, որ փոխվի նաև վեբ-ծառայություններում օգտագործվող նշանների դիզայնը:

nexusae0_comparicon_thumb3

Նշենք, որ այս փոփոխությունները տեսնելու համար պետք է սպասել Android օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակի թողարկմանը:

Աղբյուրը՝ AndroidPolice.com