Գործարկվել է կրելի սարքերի կոնցեպտների կայք

Դիզայներ Ահմեդ Սուլեկը ստեղծել է կայք՝ Wearui.co-ն, որտեղ յուրաքանչյուր այլ դիզայներ կարող է ավելացնել կրելի սարքերի սեփական կոնցեպտները:

Wearui.co

Այս պահին կայքում կա երեք բաժին՝ ակնոցներ, ժամացույցներ և թևնոցներ, որոնցում ներկայացված են արդեն ավելի քան 60 կոնցեպտ:

Կայքի հեղինակը նշել է, որ ստեղծել է Wearui.co-ն՝ կրելի սարքեր նախագծողների ոգեշնչման համար: Կայքի ստեղծման համար դիզայնելը հատկացրել է մոտ 40 ժամ:

Աղբյուրը՝ Wearui.co