LG-ն թողարկել է «խելացի» կենցաղային տեխնիկա (վիդեո)

LG ընկերությունը հայտնել է նոր «խելացի» կենցաղային տեխնիկայի վաճառքի մեկնարկի մասին: Մոտ ժամանակներում հասանելի կլինի ֆոտոխցիկով հագեցած սառնարան, Wi-Fi կապ ունեցող ջեռոց և խելացի լվացքի մեքենա, որոնց հետ կարելի է զրուցել կամ ավելի ստույգ չաթ անել Line մեսենջերի օգնությամբ: Այս մասին հայտնում է LG-ն իր պաշտոնական կայքում:

Այս կենցաղային տեխնիկան կկազմի LG HomeChat էկոհամակարգի մի մասը: Line մեսենջերի միջոցով, դուք կարող եք ձեր սառնարանին հրաման տալ լուսանկարել սառնարանի պարունակությունը և ցույց տալ Ձեզ, խնդրել լվացքի մեքենային ավարտել լվացքը մինչև Ձեր տուն հասնելը, իմանալ ջեռոցից որևէ ուտեստի բաղադրատոմս և այլն:

Բոլոր սարքերի հետ զրուցելիս կարող եք օգտագործել հասանելի 40 սթիքերները: Բացի դրանից կենցաղային տեխնիկայի համար գործում է երեք ավտոնոմ ռեժիմ՝ արձակուրդում, վերադարձ արձակուրդից և ժամանակավոր մեկնում: Բացի Ձեր ուղարկած հրամաններից LG կենցաղային տեխնիկան ինքնուրույն կարող է որոշել լվացքի համար հարմար ռեժիմը, կամ կերակուրների պահպանման և պատրաստման համար ռեժիմները:

Թե որքան կարժենա խելացի կենցաղային տեխնիկայի այս հավաքածուն անհայտ է: