Ճապոնացի դիզայները ներկայացրել է պար-ներկայացում դրոնների մասնակցությամբ (վիդեո)

Ճապոնացի դիզայներ և կլիպմեյքեր Դայտո Մանաբեն Eleven Play պարային խմբի հետ միասին ստեղծել է յուրօրինակ պար-ներկայացում ռոբոտ թռչող դրոնների մասնակցությամբ:

Տոկիոյում SonarSound Tokyo փառատոնի ժամանակ նրանք ներկայացրել են պար, ուր դրոններն ունեն լուսավորվող կուբի տեսք:

Տեխնոլոգիական հարուստ այս ինստալացիան դիտեք տեսանյութում:

Դայտո Մանաբեն հայտնի ճապոնացի դիզայներ է, ռեժիսոր: Նա նկարել է տեսահոլովակներ Perfume, FaltyDL, Nosaj Thing, Squarepusher, Timo Maas և այլ բրենդների համար: