Samsung-ը Հայաստանում ներկայացրեց UHD կոր հեռուստացուցների տեսականին

Հայաստանում Սամսունգ Էլեկտրոնիքսի  ներկայացուցչությունը ցուցադրեց կոր էկրանով դրոշակակիր U8000 սերիաի Samsung UHD հեռուստացույցը, որի գլխավոր առանձնահատկությունը նրա յուրահատուկ կառուցվածքն է: Կոր Էկրանի շնորհիվ թվում է, թե ամբողջովին հայտնվել ես պատկերի մեջ, կարծես դիտողը պատկերը տեսնւմ է այնպիսին, ինչպիսին այն կլիներ իրական կյանքում: Հեռուստացույցի ճկման շառավիղը 4.2 մ է, ինչը թույլ է տալիս դիտելիս գործարկել պերիֆերիկ տեսողությունը:

Samsung TV

Նորույթն ունի պատկերի Ultra HD որակ. սա նշանակում է, որ այժմ սպառողները կկարողանան տարբերակել պատկերի անգամ ամենափոքր մասնիկները: Samsung-ի UHD  հեռուստացույցը՝ ի տարբերություն Full HD-ի, ապահավում է պատկերի ցուցադրման չորս անգամ ավելի բարձր կետայնություն, ինչպես նաև ավելի ճշգրիտ և բնական գունային գամմա:

Samsung-ի բոլոր UHD հեռուստացույցները համալրված են UHD-Upscaling տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ ցուցադրվող  HD և Full HD ֆորմատի բովանդակությունը լիովին վերափոխվում է UHD-ի: Գույնները մնում  են վառ, մանրուքները՝ ճշգրիտ: Գործում է նաև Auto Depth Enhancer տեխնոլգիան, որի  շնորհիվ պատկերը ստանում է լրացուցիչ խորություն: Իսկ Smart TV –ն դարձել է էլ ավելի հարմար. այժմ այն ընկալում է ռուսերեն լեզուն:

«Մենք հպարտանում ենք այս նորույթով և համոզված ենք, որ Samsung-ի կոր էկրանով UHD հեռուստացույցով սկիզբ կդրվի տեխնոլոգիական նորարարության մի նոր ժամանակաշրջանի: Բացի այդ, UHD Evolution kit-ը, որով համալրված են Samsung-ի բոլոր UHD հեռուստացույցները, թույլ կտա ստանալ բոլոր հետագա ծրագրային թարմացումները»,- նշեց Հայաստանում Սամսունգ Էլեկտրոնիքսի  ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

Հեռուստացույցների նոր տեսականին հասանելի կլինի Սամսունգ, Զիգագ, Վեստա խանութ սրահներում: