Ինչպես Android սմարթֆոնով դիտել YouTube տեսանյութեր առանց ինտերնետի

youtube

Պարզվում է՝ հնարավոր է Youtube տեսանյութերը դիտել օֆլայն ռեժիմում՝ առանց ինտերնետ կապի առկայության: YouTube-ում կա հետագա դիտման ֆունկցիա՝ «Դիտել հետո», որը տեղադրված է ցանկացած տեսանյութի ներքևի ձախ հատվածում: Սակայն ինչ անել, որպեսզի տեսանյութը բեռնվի և հնարավոր լինի դիտել այն օֆլայն ռեժիմում:

Դրա համար կարող ենք օգտագործել Android-ի համար նախատեսված YouTube հավելվածը: Հավելվածի կարգավորումներում կա «Նախաբեռնում» կոչվող բաժին, այստեղ պետք է նշել «Նայել հետո»-ի ցուցակ կետը:

Նշելուց հետո ցանկացած Watch later նշված տեսանյութ ավտոմատ կերպով կպահպանվի սարքում, և այն կկարողանաք դիտել ցանկացած ժամանակ: Տեսանյութի բեռնումը կատարվում է Wi-fi կապի առկայության ժամանակ:

Սակայն նշենք, որ կան մի քանի նյուանսներ.

  • տեսանյութը պահպանվում է Ձեր սարքում երկու օր,
  • այս ֆունկցիան հասանելի է միայն Android Jelly Bean և դրանից ավելի բարձր ՕՀ-երի համար,
  • միացման կոճակը սեղմելու համար անհրաժեշտ կլինի ինչ-որ կապի, թեկուզ ամենաթույլ, առկայություն:

Աղբյուրը՝ lifehacker.ru