Samsung-ի առաջարկած պլանշետների ցանկում ամենամեծ էկրանն ունի Galaxy Note Pro 12.2-ը, որի 12,2 դյույմանոց էկրանն ունի 2560х1600 պիքսել թույլատրություն (250 ppi): Սպասվում է, որ ընկերությունը պաշտոնապես կներկայացնի էլ ավելի մեծ էկրանով պլանշետ գալիք շաբաթվա ընթացքում:
Սարքի նմուշը նկատել և լուսանկարել են TechRadar կայքի լրագրողները: Պարզվում է, որ Qualcomm ընկերությունը ցուցադրել է այս գաջեթը LTE Broadcast տեխնոլոգիան փորձարկելու և HD կապի տեսանյութեր դիտելու ժամանակ:
Նմուշն ունի 12 դյույմանոց էկրան՝ 3840х2160 պիքսել թույլատրությամբ (Ultra HD, 4K): Դիմային հատվածում կա Home ֆիզիկական կոճակ: Աղբյուրը հաղորդում է, որ պլանշետն աշխատում է Snapdragon 801 պրոցեսորով:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կանցկացվի Samsung Galaxy Premiere 2014 միջոցառումը, որի ընթացքում կներկայացվեն մի շարք նոր պլանշետներ:
Աղբյուրը՝ techradar.com