Samsung-ը թողարկել է Super AMOLED էկրանով պլանշետների երկու նոր մոդել (վիդեո)

«Galaxy Premiere 2014: Tab Into Color» միջոցառման ժամանակ Նյու Յորքում Samsung-ը ներկայացրել է երկու նոր Galaxy Tab S 10.5 և Tab S 8.4 պլանշետները: Վերջիններս ունեն 10.5 և 8.4 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրաններ: Սա ընկերության առաջին պլանշետներն են հագեցած AMOLED տեխնոլոգիայով:

Samsung_Galaxy_Tab_S_10_5_inch_1

Էկրանների թույլատրությունը հավասար է WQXGA ստանդարտին (2560 x 1600 պիքսել): Սարքերը կթողարկվեն մի քանի տարբերակներով՝ կախված, թե որ ռեգիոնի համար են նախատեսված:

Օրինակ LTE-տարբերակներում օգտագործվելու է Snapdragon 800 քառամիջուկ 2.3ԳԳց պրոցեսորը: Իսկ Wi-Fi տարբերակներում կաշխատի Samsung Exynos 5 Octa Cortex-A7 1.3ԳԳց քառամիջուկ պրոցեսորը:

Samsung_Galaxy-Tab-S-8_4_inch_1

Բոլոր մոդելներն ունեն 3Գբ օպերատիվ և 16/32Գբ ներկառուցված հիշողություն: Վերջիններիս ծավալը կարելի է մեծացնել մինչև 128Գբ-ի microSD քարտի միջոցով: Սարքերը հագեցած են 8Գբ հիմնական և 2.1 Մպ դիմային ֆոտոխցիկներով: Սարքերում բացի ստանդարտ GPS, Bluetooth 4.0 և Wi-Fi  մոդուլներից կա նաև մատնահետքի սկաներ: Պլանշետների հաստությունը Super AMOLED-ի շնորհիվ ընդամենտ 6.6մմ է:

Galaxy Tab S 8.4-ը կշռում է 294գ և ունի 4900մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, իսկ Galaxy Tab S 10.5-ը՝ 465 գ է ր ունի 7900 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Երկու սարքերն էլ աշխատում են Android 4.4 Kitkat ՕՀ-ով և բրենդային Magazine UX օգտագործողի ինտերֆեյսով:

Galaxy Tab 8.4-ի արժեքը կսկսվի 399 դոլարից, իսկ Tab S 10.5-ը՝ 499: