Որտե՞ղ գտնել անվճար «մաքուր» նկարներ ձեր կայքի համար

Բարձրորակ նկարները ձեր կայքը կարող են ավելի գրավիչ դարձնել տեսողական տեսանկյունից: Գեղեցիկ ու որակյալ նկարներով գրառումներն ուշադրություն են գրավում նաև սոցիալական ցանցերում: Անվճար և բարձր որակի նկարներ գտնելն այդքան էլ հեշտ չէ Google-ում, քանի որ այնտեղ որպես առաջին արդյունքներ չեն ցուցադրվում լավագույն անվճար լուսանկարները, այլ ցուցադրվում են վճարովի կայքերում տեղադրված ջրանիշով կամ ցածր որակի կադրեր, որոնց լիարժեք տարբերակը գտնելու համար պետք է վճարել:

Ահա 15 անվճար նկարների պահոցներ, որոնք դուք կարող եք օգտագործել ձեր նախագծերում:

1. Unsplash

Այստեղ դուք կարող եք գրանցվել և ձեր էլ. փոստին ստանալ 10 լուսանկար յուրաքանչյուր 10 օրը մեկ: Լուսանկարները կարող եք ազատորեն օգտագործել ձեր անձնական կայքերում:

unsplash

2. Google.com (Life)

Այստեղ պահված են միլիոնավոր իրական մարդկանց ու իրական իրադարձություններ պատկերող պատմական նկարներ: Այսպիսի նկարները գտնելու համար որոնմանը կարելի է ավելացնել «source:life» և դուք կտեսնեք միայն այս ֆորմատի նկարները: Այս նկարները կարելի է գործածել անձնական, ոչ կոմերցիոն ծրագրերում ու կայքերում:

google

3. Flickr

Սա շատ մեծ դարան է, որտեղ կարելի է գտնել որակյալ նկարների ահռելի քանակություն: Գլխավորը՝ անմիջապես տեղակայել որոնման կարգավորումներում այս ֆիլտրը:

flickr

4. Picjumbo

Այստեղ կգտնեք բազմաթիվ բարձրորակ լուսանկարներ, որոնք բոլորը կայքի սեփականատիրոջ նկարածն են: Ռեսուրսից օգտվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է:

picjumbo

5.Pixabay

Այս դարանի բոլոր նկարները CCO լիցենզիա ունեն, այսինքն` դրանք կարող եք օգտագործել ցանկացած նպատակով: Կայքի լավ կողմերից է հնարավորությունը որոնել նկար ըստ տեսախցիկի մոդելի:

pixabay

6.Public Domain Archive

Սա անվճար լուսանկարների տպավորիչ առցանց պահոց է, որտեղ դրանք դասավորված են ըստ կատեգորիաների: Կարելի է գրանցվել և ամեն շաբաթ ստանալ նոր լուսանկարներ:

public domain

7.Wikimedia Commons

Այս կայքում կան ավելի քան 21 մլն. անվճար լուսանկարներ, որոնք կարելի է որոնել ըստ տեսակի կամ ըստ բանալի բառերի:

wikimedia

8. Super Famous

Բավական տպավորիչ պահոց, որտեղ նկարները լիցենզավորված են որպես Creative Commons:

superfamous

9.New Old Stock

Այստեղ կարող եք գտնել բազմաթիվ վինտաժային նկարներ՝ բարձր որակով, որոնք առավել գեղեցիկ կդիտվեն պատմության հետ կապված նյութերում:

newoldschool

10. Stock Exchange

Սա անվճար նկարների ամենախոշոր պահոցներից մեկն է: Նկարներ ներբեռնելու համար, սակայն, պետք է գրանցվել:

stock exchange

11. Morgue File

Կայքում կան ավելի քան 300 հազ. անվճար նկարներ և կարելի է դրանք օգտագործել ցանկացած նպատակով` անգամ առանց հիշատակելու կայքի անունը:  Այստեղ կարելի է ոչ միայն ներբեռնել նկար, այլև առցանց մշակել նկարը:

morgue

12.Getty Images

Անվճար պրոֆեսիոնալ լուսանկարներ ստանալու հարմար գործիք է նաև այս կայքը: Getty Image-ը ձեր կայքում կարող եք տեղադրել անվճար, սակայն շուտով այս կայքում գովազդներ կհայտնվեն:

getty

13. Public Domain Photos

Կայքում կան հազարավոր անվճար լուսանկարներ: Ի տարբերություն այլ նմանատիպ կայքերի, այստեղի բոլոր լուսանկարներն արված էն կայքի լուսանկարիչների կողմից:

public

14. IM Free

Այստեղ բազմաթիվ են որակյալ նկարները, որոնք կարող եք գործածել ցանկացած կերպ:

im free

15. Photo Pin

Այստեղ կգտնեք Flickr-ից վերցրած անվճար նկարներ, որոնք լիցենզավորված են Creative Commons-ում:

pin