Շատ կորպորատիվ փոստային ծառայություններ թույլ են տալիս տեղեկանալ՝ երբ է ուղարկված նամակը ստացել հասցեատերը և երբ է այն ընթերցվել:
Ցավոք, Gmail-ն առայժմ չունի նման լռակյաց ֆունկցիա, սակայն այն կարելի է միացնել Chrome-ի համար նախատեսված հատուկ ընդլայնման միջոցով:
MailTrack-ը փոքր ու պարզ ընդլայնում է, որը Gmail-ի ինտերֆեյսում ավելացնում է նշաններ, որոնք ցույց են տալիս նամակի տեղ հասնելու և ընթերցվելու մասին:
Ընդլայնման տեղադրումից հետո ուղարկվող նամակին կցվում է փոքրիկ նկար, որը բացելու և տեսնելու դեպքում ընդլայնումը տեղեկացնում է նամակն ուղարկողին: Այս մեթոդը չի աշխատում, երբ նամակը ստացողը փակում է նամակում բոլոր նկարների ցուցադրումը:
MailTrack-ը նաև կարողանում է ցույց տալ, թե որ սարքից է առաջին անգամ դիտվել նամակը:
Աղբյուրը՝ lifehacker.ru