HP-ն ներկայացվել է Slate 7 VoiceTab Ultra և Slate 8 Plus պլանշետները

HP ընկերության պաշտոնական կայքում տեղադրվել է նոր LTE-պլանշետների մասին ինֆորմացիա: Խոսքը HP Slate 7 VoiceTab Ultra և Slate 8 Plus պլանշետների մասին է: Առաջինն ունի 7 դյույմանոց LTPS էկրան՝ 1920х1200 պիկսել թույլատրությամբ, HiSilicon քառամիջուկ պրոցեսոր՝ 1,6 ԳՀց հաճախությամբ և Mali 450 գրաֆիկայով: Հիմնական տեսախցիկը 13 Մպ է, ունի լուսադիոդային լուսարձակում և ավտոֆոկուս: Դիմային տեսախցիկը 5 Մպ է: Օպերատիվ հիշողությունը 2 Գբ է, իսկ ներքինը՝ 16 Գբ (microSD քարտի հնարավորությամբ): Պլանշետի մարտկոցը լիթիում-պոլիմերային է և ունի 5000 մԱ/ժ տարողություն: Սարքի չափսերն են 183,5×103,9×7,18մմ, քաշը՝ 239 գրամ: Աշխատում է պլանշետը Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով: Կա երկու Sim-քարտի տեղ:

slate 7

Երկրորդ մոդելը՝ Slate 8 Plus-ը, ունի 8 դյույմանոց էկրան՝ 1280х800 թույլատրությամբ, 5 Մպ հիմնական և 1 Մպ դիմային տեսախցիկ, ներքին հիշողությունը 16 Գբ է, օպերատիվը՝ 1 Գբ: Չափսերն են՝ 214,4х120,7х7,95մմ, քաշը՝ 350 գրամ: Պրոցեսորը նույնն է, ինչ առաջին մոդելում, ՕՀ-ը՝ նույնպես:

slate 7_1 slate8

HP-ի սինգապուրյան կայքում նշվում է, որ HP Slate 7 VoiceTab Ultra-ն $400 դոլար է, իսկ ֆրանսիական կայքում գրված է, որ HP Slate 8 Plus-ն արժե 300 եվրո:

Աղբյուրը՝ hp.com