Gmail-ում տեղ ազատելու 5 միջոց

gmail

Թվում է, թե Gmail փոստային ծառայությունում տրամադրվող 25 Գբ-ը երբեք չի սպառվի, սակայն շատ օգտագործողներ արդեն հանդիպել են այս խնդրին: Ի՞նչ անել տեղ ազատելու համար. իհարկե, հատ հատ նամակներ ջնջելը անիմաստ է ու շատ ժամանակատար: Տեղ ազատելու համար կառաջարկենք մի քանի միջոցներ, որոնք հնարավոր է՝ օգտակար լինեն:

Ջնջել անպետքական ֆայլերը

Gmail-ի որոնումը թույլ է տալիս փնտրել ֆայլերը՝ ըստ ֆորմատների: Ամենատարողունակ ֆայլերը երգերն ու տեսանյութերն են: Դրանք գտնելու համար որոնման տողում մուտքագրեք filename:mp3 կամ filename:mov և կտեսնեք այն նամակները, որոնք պարունակում են նման ֆայլեր:

Որոնում անելիս կարելի է նաև նշել «Attachments» դաշտը, և կցուցադրվեն կցված ֆայլերով բոլոր նամակները:

Տեքստի ֆորմատը

Gmail-ի նամակները կարելի է ուղարկել երկու տարբեր ֆորմատներով՝ HTML և սովորական տեքստի տեսքով (plain text): Չնայած նրան, որ HTML-ն այնքան էլ մեծ տեղ չի զբաղեցնում, բայց մեծ քանակի նամակների դեպքում տարբերությունն ակնհայտ է:

Սովորական տեքստի ռեժիմին անցնելու համար պետք է նոր նամակ բացել և սեղմել ներքևի աջ անկյունում տեղադրված սլաքին՝ ընտրելով «Plain text»:

Ջնջեք հին նամակները

older_than:2y հրահանգը կօգնի գտնել բոլոր այն նամակները, որոնք երկու տարուց ավելի հնություն ունեն: Կարող եք ըստ ցանկության փոխել վերոնշյալ թիվը: Կարելի է նաև նշել կոնկրետ ուղարկողի անուն, ով ուղարկել է շատ գովազդային նամակներ:

Որոնում՝ չափսերով

Gmail-ի որոնման դաշտը թույլ է տալիս նաև փնտրել կոնկրետ չափսի նամակներ: Օրինակ՝ կարելի է փնտրել 5 Մբ-ից մեծ չափսով նամակներ՝ մուտքագրելով larger:5m:

Պահպանեք հին, բայց կարևոր նամակները

Եթե ունեք նամակներ, որոնք պետք է ամեն դեպքում պահպանեք, ապա Gmvault ծրագիրը կօգնի պահպանել բոլոր նամակները համակարգչում, իսկ հետո՝ ցանկացած պահի, կարող եք կրկին վերբեռնել այն Gmail: