iPad Air 2-ի լուսանկարները կրկին հայտնվել են համացանցում

Աքսեսուարների շուկայում աշխատող թայվանական Yi Lin Enterprises ընկերությունը ներկայացրել է լուսանկարներ, որոնք իբրև թե ապագա iPad Air 2 պլանշետի ետնային պանելի լուսանկարներն են:

Լուսանկարներում կարելի է նկատել դիզայնի մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ նոր փոքրիկ անցքեր դինամիկների համար, ինչպես նաև դեպի ետնային մաս տեղափոխված միկրոֆոն:

purported_ipad_air_2_rear_shell-800x469-590x345

Ըստ էքսպերտների, Apple-ի նոր պլանշետը կունենա ավելի նեղ կառուցվածք: Այսպես են անգամ նշում բոլոր նրանք, ովքեր որևէ առընչություն ունեն սարքի արտադրության գործընթացի հետ: Բացի դրանից, հրապարակված լուսանկարները համընկնում են մեկ ամիս առաջ ֆրանսիական տեխնոբլոգ Nowhereelse-ի կողմից հրապարակված լուսանկարների հետ:

Հիշենք, որ iPad Air 2-ի շնորհանդեսը սպասվում է աշնանը՝  iPad mini 3-ի հետ միասին: Սպասվում է, որ այն կստանա ավելի արագագործ A8 պրոցեսոր, ինչպես նաև Touch ID մատնահետքի ճանաչման սենսոր: