Facebook-ը գնել է WaveGroup Sound ընկերությունը

facebook-creative-color-logoFacebook-ը գնել է WaveGroup Sound ընկերությունը, որը զբաղվում է խաղերի երաժշտական ուղեկցությամբ: Օրինակ վերջինս թողարկել է ճանաչված խաղեր Guitar Hero, Rock Band և Dance Dance Revolution-ի ձայները: Բացի դրանից վերջիններս ստեղծել են մի շարք բջջային հավելվածների և սարքերի ձայներ:

Այժմ WaveGroup-ի թիմը դարձել է ձայնագրման ստուդիա Facebook-ի ներսում: Համաձայն պաշտոնական հայտարարության, WaveGroup-ը նախկինում համագործակցել է սոցցանցի հետ՝ ստեղծելով ձայներ Messenger, SlingShot և Instagram Bolt հավելվածների համար:

Թե ինչ գործունեություն կծավալի WaveGroup-ը Facebook-ի կազմում չի նշվում: