IFA 2014. Samsung-ը ներկայացրել է հատուկ ամրություն ունեցող Galaxy Tab Active-ը

active1Բեռլինում ընթացող IFA 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին Samsung ընկերությունը ներկայացրել է նոր պլանշետ, որի գլխավոր առանձնահատկությունն հատուկ ամրություն ունեցող կաղապարն է:

Galaxy Tab Active պլանշետն ունի 8 դյույմանոց WXGA էկրան` 1280 x 800 պիկսել թույլատրությամբ, իսկ որպես պրոցեսոր օգտագործվում է քառամիջուկ և 1,2 ԳՀց հաճախականությամբ չիպսեթ: Օպերատիվ հիշողությունը 1,5 ԳԲ է: Մարտկոցն ունի 4450 մԱժ տարողություն և ապահովում է մինչև 10 ժամյա աշխատանք: Պլանշետի ներքին հիշողությունը 16 ԳԲ է: Սարքը համալրված է նաև 3,1 ՄՊ հիմնական և 1,2 ՄՊ դիմային տեսախցիկներով, ինչպես նաև մինչև 64 Գբ MicroSD-քարտի հնարավորությամբ:

active3 active2

Ինչպես հաղորդում է Samsung-ի պաշտոնական կայքը, նորույթը ջրացիմացկուն է և չի վնասվում 1,2 մետր բարձրությունից ընկնելիս:

Samsung Galaxy Tab Active-ը հասանելի կլինի մի քանի մոդիֆիկացիաներով, ինչպես նաև կառաջարկվի հատուկ Protective Cover պատյան և C-Pen թվային գրիչ:

Աղբյուրը` samsungmobilepress.com