Facebook-ի կապիտալը կազմում է արդեն $200 մլրդ

facebookԱյսօր առաջին անգամ Facebook սոցցանցի կապիտալը գերազանցել է $200 միլիարդը: Ընկերությունն արժեքով առաջ է անցել Bank of America-ից և Coca-Cola-ից: Facebook-ի բաժնետոմսերը NASDAQ բորսայում գնահատվում են $77,89: Ինչպես հայտնում է Financial Times թերթը, ներդրողները նշում են ընկերության հաջողությունները տեսահոլովակային ծառայությունների զարգացման մեջ, ինչպես նաև սոցցանցի մեծ համբավ ունենալը սմարթֆոն օգտագործողների շրջանակում:

2014թ.-ի 2-րդ եռամսյակի զեկույցի համաձայն՝ Facebook-ի եկամուտը կազմել է $2,91մլրդ, ինչը 61%-ով ավել է նախորդ տարվանից (2013-ին շահույթը կազմում էր $1,83մլրդ):

Ինչպես հետևում է զեկույցից, գովազդի եկամուտը $2,68մլրդ էր, այսինքն՝ նախորդ տարվանից 67%-ով ավելի:

Աղբյուրը՝ kommersant.ru