Ինչ անել, եթե չեք կարողանում մերժել անցանկալի ընկերության առաջարկը Facebook-ում

Դուք ամեն օր հանդիպում եք միևնույն մարդուն մարզասրահում, և մի գեղեցիկ օր նա Ձեզ ընկերանալու առաջարկ է ուղարկում facebook-ով: Ի՞նչ անել. երբեմն մեկ-երկու բառ փոխանակում եք նրա հետ, սակայն վստահ չեք, որ ուզում եք հայտնվի Ձեր facebook-յան ընկերների ցուցակում: Դուք, իհարկե, կարող եք մերժել առաջարկը, սակայն եթե չեք ցանկանում կոպիտ թվալ, ապա կարող եք ընդունել այն և կատարել հետևյալ քայլերը. ավելացրեք նրան «Սահմանափակված է» ցուցակ: Այս գործողությունից հետո նա կկարողանա տեսնել Ձեր էջի միայն այն տեղեկատվությունը, որը բաց է բոլորի համար, ոչ թե միայն ընկերների, մի տարբերությամբ` նա ձևականորեն կլինի Ձեր ընկերների ցուցակում:

Ինչպես դա անել

hԳտեք այն ընկերոջը, որին ցանկանում եք ավելացնել «Սահմանափակված է» ցուցակին: Նրա անվան կողքին գրված է «Ընկերներ»: Այնուհետև նշեք՝ «Ավելացնել մեկ այլ ցուցակում», և բերված տարբերակներից ընտրեք «Սահմանափակված»-ը: hhՊատրաստ է. տվյալ անձը Ձեր ընկերների ցուցակում է, սակայն նա տեսնում է միայն այն տեղեկատվությունը, որը բաց է հանրության համար:

Չպետք է մոռանալ

Եթե Դուք որևէ մեկին ավելացնեք այդ ցուցակ, նա այլևս չի կարողանա տեսնել տեսնել Ձեր նկարները կամ յուրաքանչյուր այլ գործողություն, որը միայն ընկերների համար է, սակայն եթե Դուք նշեք նրան նկարի վրա, ապա այդ նկարը նրան ևս հասանելի կլինի:

Եթե Ձեր ընկերներից որևէ մեկը նշի նրան Ձեր նկարի վրա, ապա Ձեզ կգա համապատասխան հարցում, որի շնորհիվ կկարողանաք գործողությունը թույլատրել կամ մերժել:

Աղբյուրը՝ lifehacker.ru