Հունգարիայում հնարավոր է գանձվի ինտերնետի հարկ

0927-dallahs_full_600Հունգարիայի պառլամենտն այժմ դիտարկում է օրինագիծ, ըստ որի՝ առաջարկվում է հարկ գանձել ինտերնետ-պրովայդերներից։ Այս մասին հաղորդում է Gigaom-ը։

Օրինագիծը նախատեսում է սահմանել 150 ֆորինտ (0,62 ցենտ) վճար՝ օգտագործված յուրաքանչյուր գիգաբայթի համար։ Ընդ որում՝ չի բացառվում, որ այդ վճարը կարող է հասնել 4.1 դոլարի։ Օրինագծի հեղինակները հույս ունեն, որ նոր հարկատեսակի արդյունքում երկրի բյուջեն տարեկան կլցվի մոտ 8,3 միլիոն դոլարով։

Հունգարիայի ընդդիմադիր կուսակցություններն արդեն դիմել են պառլամենտին՝ խնդրելով չներմուծել նման հարկատեսակ, իսկ պրովայդերները պատրաստվում են ցույցեր անցկացնել՝ բողոքելով նախաձեռնության դեմ։

Աղբյուրը՝ gigaom.com