Google-ը պայքարելու է քաղցկեղի դեմ

Google-ը հայտարարել է մի նախագծի մասին, որի շրջանակներում զբաղվելու է մագնիսային նանոմասնիկների զարգացմամբ, որոնց միջոցով նախնական փուլում հնարավոր կլինի հայտնաբերել քաղցկեղի ախտանիշները: Կորպորացիան կստեղծի միկրոէլեմենտներ, որոնք ծրագրավորված կլինեն այս կամ այն հիվանդությունը փնտրելու համար՝ սկսած քաղցկեղից մինչև սրտային հիվանդություններ: Դրանք ներարկվելու են մարդու արյան մեջ, ինչից հետո մասնիկները տեղեկությունը փոխանցելու են հատուկ թևնոցներին: Մեթոդի էությունը նրանում է, որ տարրերը շարունակաբար ստուգելու են մարդու արյան քիմիական բաղադրությունը և հայտնելու նույնիսկ չնչին փոփոխությունների մասին:
1

Նախագիծը գլխավորել է մոլեկուլային կենսաբան Էնդրյու Քոնարդը: Նա հայտնի է ՄԻԱՎ-ի իր ստեղծած թեստով: Նոր տեխնոլոգիայի ստեղծման աշխատանքները կտևեն մոտ 5 տարի և կիրագործվեն Google X գաղտնի լաբորատորիայում, որը ղեկավարում է ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Բրինը: Այս ենթաբաժինը զբաղվում է Loon փուչիկների, առանց վարորդ մեքենաների, խելացի կոնտակտային լինզաների և այլ սարքերի արտադրությամբ:

Ավելի վաղ Google-ը հայտնել է մարդկային մարմնի գենետիկ քարտեզի ստեղծման իր նպատակի մասին: Ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ նման տեղեկատվությունը թույլ կտա բժիշկներին կանխավ իմանալ հնարավոր վտանգավոր հիվանդությունների առաջացման մասին: Դրա շնորհիվ այլևս բուժման կարիք չի լինի, բժիշկներին կմնա միայն կանխատեսել հիվանդությունը:

Աղբյուրը՝ The Wall Street Journal