Նոր Life նախագիծը թույլ է տալիս գումար հավաքել անձնական կարիքների համար

lifeIndiegogo համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է Life անունով նոր նախագիծ, որը կօգնի մարդկանց անձնական և բարեգործական նպատակներով գումար հավաքել։ Խոսքը գնում է բուժման ծախսերի, միջոցառումների, կրթության, կենդանիների, սպորտի, կամավորական աշխատանքների և այլնի մասին։

Indiegogo Life-ն օգտագործելու դեպքում ծառայությանը պետք է փոխանցել հավաքված գումարի 9%-ը, իսկ PayPal-ն օգտագործելու դեպքում այս թիվն ավելի փոքր է՝ 4%։

Indiegogo-ում նախկինում ևս կազմակերպվել են բարեգործական նպատակով դրամահավաքներ։ Օրինակ՝ հաջողվել է կայքի միջոցով գումար հավաքել քաղցկեղով հիվանդ Աշա Քինգի բուժման համար։

Աղբյուրը՝ TNW