Բրիտանացի մի խումբ հետազոտողներ առաջարկել են Բրիտանիայի ֆերմերային տնտեսություններում գործարկել Wi-Fi կապ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ամենահետաքրքիրն այն է, որ կապը տարածելու համար օգտագործվելու են արածող ոչխարները։
Հետազոտողներն առաջարկում են ոչխարների վզակապերում ներդնել Wi-Fi մոդուլ։ Նշենք, որ բրիտանացի ֆերմերներն օգտագործում են վզակապերը ոչխարների տեղաշարժմանը հետևելու համար։
Գյուղական տարածքների լանդշաֆտը դժվարացնում է կապ ապահովող հաղորդիչներ տեղադրել, իսկ ոչխարների միջոցով այս խնդիրը կարող է լուծվել։
Աղբյուրը՝ Daily Mail