Facebook-ը պատասխան կտա անձնական հաղորդագրություններին հետևելու համար

Facebook սոցցանցին ներկայացվել է կոլեկտիվ հայց, համաձայն որի՝ կայքը մեղադրվում է օգտագործողների անձնական հաղորդագրությունները սկանավորելու մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Սոցցանցում ներդրված է համակարգ, որը սկանավորում է օգտագործողների զրույցները՝ թիրախային գովազդը կատարելագործելու նպատակով։ Ըստ հայցի հեղինակիների՝ սա խախտում է անձնական նամակագրության գաղտնիության իրավունքը։ Սպասվում է, որ մոտ օրերս սոցցանցի ներկայացուցիչները կպատասխանեն ներկայացված հայցին։

Նշենք, որ հայցը ներկայացվել է դեռևս 2013 թվականին։ Սոցցանցի ներկայացուցիչները պնդում են, որ հաղորդագրություններին համակարգի միջոցով հետևելը չի խախտում անձնական նամակագրության գաղտնիության իրավունքը, քանի որ այդ հաղորդագրությունները չեն լրտեսվում մարդկանց կողմից, այլ համակարգը ֆիքսում է կոնկրետ բառեր, որոնք օգնում են կատարելագործել թիրախային գովազդը։ Սոցցանցը նույն կերպով «հետևում» է օգտագործողների կողմից արված լայքերին՝ նրանց նախասիրություններն ու հետաքրքրությունները «հասկանալու» համար։

Աղբյուրը՝ Reuters