Facebook-ը ցուցադրել է կորպորատիվ սոցցանցի առաջին սքրինշոթը

Facebook-ն սկսել է Facebook at Work աշխատանքային սոցցանցի փորձարկումը․ այս մասին հաղորդում է TechCrunch-ը։ Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ գործարկումը պիլոտային է և կորպորատիվ սոցցանցն առայժմ հասանելի է միայն սահմանափակ թվով ընկերություններին, որոնք հանդիսանում են Facebook-ի գործընկերները։

8_WtLvbhqTOqqPg6AhQpzg-articleՎերջիններիս կարող են օգտվել Work հավելվածից, որը հասանելի է iOS և Android սմարթֆոններին։ Փորձարկման արդյունքում Facebook-ը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն ու հասանելի կդարձնի հավելվածը բոլոր ցանկացողներին։

Հավելվածն ունի Facebook-ի հիմնական ֆունկցիաները, սակայն ադապտացված է կորպորատիվ շփման համար։ Մուտք գործելու համար կարելի է օգտագործել արդեն գոյություն ունեցող լոգինը կամ բացել նոր հաշիվ։

Հավելվածը թույլ կտա բեռնել ու պահպանել փաստաթղթեր, սակայն առայժմ դրանք խմագրելու համար անհրաժեշտ կլինեն կողմնակի ծրագրեր։