Facebook սոցցանցից օգտվելը շատ հաճախ կարող է առաջացնել դեպրեսիայի նշաններ։ Այսպիսի եզրահանգման են եկել Միսսուրի նահանգի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտել են սոցցանցի երիտասարդ օգտագործողներին։
Գիտնականները Մարգարետ Դաֆիի ղեկավարությամբ օգտագործողներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբն օգտագործել է Facebook-ը միայն նրա համար, որպեսզի կապ պահպանի ընկերների ու բարեկամների հետ։ Երկրորդ խումբը օգտագործում է սոցցանցը ընկերներին ու ծանոթներին հետևելու համար։ Սոցցանցի միջոցով նրանք տեղեկացել են ընկերների ֆինանսական, գործնական ու ընտանեկան վիճակի մասին՝ համեմատելով իրենց հետ։ Այս խմբի անդամների մոտ նկատվել են դեպրեսիայի նշաններ, երբ նրանք տեսել են ընկերների ուղևորությունների, նոր տների կամ մեքենաների, հարսանիքների և այլ ուրախ առիթների լուսանկարները։ Նման դեպքերում համեմատությունը հանգեցնում է նախանձի ու սեփական կյանքից հիասթափության։
Հետազոտության հեղինակներից Էդսոն Տանդոկը նշում է, որ սոցցանցերից օգտվելիս պետք է հիշել, որ մարդիկ հաճախ ցուցադրում են նման կայքերում իրենց կյանքի վառ կողմը և թաքցնում բացասականը։
Աղբյուրը՝ Eureka Alert.