Ինչու է iPhone-ը երեք անգամ ավելի թանկ, քան միջին կարգի Android-սմարթֆոնը

preana_landingpage_readmore.@750ABI Research ընկերությունը և Wall Street Journal ամսագիրը հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ 2014-ի վերջին եռամսյակում վերջին սերնդի iPhone-ի միջին գինը կազմել է 687 դոլար, իսկ միջին Android-սմարթֆոնը՝ 254 դոլար։ Ստացվում է, որ iPhone-ը 2,7 անգամ թանկ է միջին Android-սմարթֆոնից։ Գնորդները պատրաստ են iPhone-ի համար վճարել ավելի թանկ, քան Android-հեռախոսների։ Ընդ որում՝ Samsung, Sony, HTC և LG ընկերությունների դրոշակակիր մոդելները գնով չեն զիջում Apple-ի նորույթներին։

Միջին հնարավորություններով iPhone-ի գինը 2014 թվականին ավելացավ մոտ 15 տոկոսով, և սա պայմանավորված էր հեռախոսի էկրանի մեծացված չափերով։ Իսկ Android-սարքերի գինը իջավ 19-28 տոկոսով, քանի որ այս ՕՀ-ով մոդելները մուտք գործեցին բյուջետային շուկա՝ նպատակ ունենալով մատչելի գնով գրավել զարգացող շուկաները։

Apple-ը շարունակում է կենտրոնացած մնալ սպառողների պրեմիում դասի վրա։ Սակայն այս ոլորտում էլ հնարավոր են էժանացումներ, քանի որ Xiaomi-ի ու OnePlus-ի նման ընկերություններն առաջարկում են հրաշալի տվյալներով մրցակցային սմարթֆոններ, որոնք ունեն բավական ցածր գին։

Աղբյուրը՝  Wall Street Journal