Facebook-ն առաջարկում է հիշել սոցցանցում անցկացրած յուրաքանչյուր օրը

Facebook սոցցանցը հայտարարել է նոր On This Day (այս օրը) ֆունկցիայի գործարկման մասին, որը թույլ է տալիս արագորեն տեսնել, թե ինչ էր օգտագործողն անում նախորդ տարիների նույն օրը։

Օգտագործողները կկարողանան տեսնել մեկ կամ մի քանի տարի առաջ նույն օրը կատարված իրենց գրառումները, ընկերների կողմից տեղադրված նկարները և այլն, որպեսզի արագ կարողանան հիշել՝ ինչով են զբաղված եղել այդ օրը սոցցանցում։

On This Day-ի արդյունքներով կարելի է կիսվել ընկերների հետ։ Նոր ֆունկցիան կաշխատի նաև սոցցանցի բջջային հավելվածներում, սակայն հասանելի կլինի բոլոր օգտագործողներին աստիճանաբար։

Աղբյուրը՝ Mashable