Բարբի տիկնիկի մեջ «թվային» հոգի են ներդրել

ToyTalk ընկերությունը, որը հիմնվել է 2011-ին, հայտնի է իր բջջային հավելվածներով, որոնք թույլ են տալիս երեխաներին խոսել Windston հերոսների հետ: Ընկերությունը որոշել է օգտագործել իր տեխնոլոգիաները տիկնիկներում և թողարկել է Hello Barbie-ն, որն ունի խոսքի ճանաչման համակարգ և կարողանում է համապատասխան պատասխաններ տալ:

Այս տիկնիկի հետ հնարավոր կլինի ժամեր շարունակ խոսել, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի այն միացված լինի Wi-Fi-ին:

Ծնողները տիկնիկը միացնելուց առաջ պետք է հաստատեն օգտագործման պայմաններն e-mail-ով: Տիկնիկը «լսում» է միայն այն ժամանակ, երբ երեխան սեղմում է հատուկ կոճակը: Ցանկության դեպքում ծնողները կարող են լսել երեխայի ձայնագրությունները:

Աղբյուրը՝ The New York Times