Microsoft-ի նոր դիտարկիչն արդեն կարելի է օգտագործել (տեսանյութ)

Microsoft-ի նոր դիտարկիչը, որը ստեղծվել է զրոյից և փոխարինելու է Internet Explorer-ին, արդեն կարելի է բեռնել ու օգտագործել։ Project Spartan անունով դիտարկիչը դեռ վերջնական տեսք չունի և համալրված չէ նախատեսված բոլոր ֆունկցիաներով, սակայն հիմնական նորամուծությունները կարելի է արդեն փորձել։

Նորույթներից է կայքերում Web Note-ի միջոցով նշումներ անելն ու դրանք տարածելը տարբեր հարթակներում։ Մյուս ֆունկցիաներից է Safari դիտարկչում վաղուց հասանելի կարդալու համար նախատեսված ռեժիմը։ Դիտարկչում ներդրված է նաև Cortana ձայնային օգնականը։

Դիտարկիչը ներառվել է Windows 10-ի նախնական տարբերակում, որը կարելի է բեռնել այստեղից։