Հայտնի են «ArmNet Awards 2015»-ի հաղթողները

Քիչ առաջ ամփոփվեցին 5-րդ «ArmNet» համահայկական վեբ-մրցույթի ադյունքները: Գլխավոր մրցանակը լավագույն վեբ կայքի համար ստացավ www.mediamax.am-ը, որը լավագույնը ճանաչվեց նաև «Լավագույն բովանդակություն» անվանակարգում, մինչդեռ  Shadowmatic յուրօրինակ նախագիծն արժանացավ Գլխավոր մրցանակի՝ որպես լավագույն բջջային հավելված՝ իր հետ տանելով նաև մրցանակներ «Նորարարություն» և «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» անվանակարգերում:

Գլխավոր մրցանակը լավագույն վեբ կայքի համար ստացավ www.mediamax.am, որը լավագույնը ճանաչվեց նաև «Լավագույն բովանդակություն» անվանակարգում, մինչդեռ  Shadowmatic յուրօրինակ նախագիծն արժանացավ Գլխավոր մրցանակի՝ որպես լավագույն բջջային հավելված՝ իր հետ տանելով նաև մրցանակներ «Նորարարություն» և «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» անվանակարգերի:

«ArmNet 2015» մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում հաղթողներն են.

«Դիզայն և հարմարավետություն»/վեբ կայք/

http://marogmarketing.com

 

«Դիզայն և հարմարավետություն» /բջջային հավելված/

Shadowmatic

 

«Նորարարություն»

Shadowmatic

 

«Լավագույն բովանդակություն»

http://www.mediamax.am

 

«Հասարակական ազդեցություն»

http://www.armcomedy.com

 

Գլխավոր մրցանակ /լավագույն վեբ կայք/
http://www.mediamax.am

Գլխավոր մրցանակ /լավագույն բջջային հավելված/

Shadowmatic

 

Ժյուրիի հատուկ մրցանակ /վեբ կայք/
https://100lives.com/

 

Ժյուրիի հատուկ մրցանակ /բջջային հավելված/

ggTaxi

Մանրամասները հասանելի են www.armnetawards.am կայքում:

«ArmNet» համահայկական ամենամյա վեբ-մրցույթը կազմակերպվում է 2010թ.-ից սկսած: Այս ընթացքում ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացվել է շուրջ 2500 նախագիծ: ArmNet 2015-ի շրջանակներում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում ստեղծված կամ զգալիորեն թարմացված նախագծերը:

«ArmNet 2015» ամենամյա նախագծի միջոցառումները կազմակերպում են Maeutica բրենդինգային գործակալությունը, Orange-ը և «Ինտերնետ հանրություն» հկ-ն։