YouTube-ում տեղադրվել է տեսանյութ, որի հեղինակը, որոշել է փորձարկել Samsung Galaxy S6 և iPhone 6 դրոշակակիր սմարթֆոնները շատ յուրահատուկ ձևով։ Նա իջեցրել է հեռախոսները եռացող ջրի մեջ, որպեսզի պարզի, թե որ սմարթֆոնն ավելի երկար կդիմանա։
Android-ի սիրահարներն այժմ կուրախանան․ փորձարկումը ցույց տվեց, որ Apple-ի սմարթֆոնը կարող է եռացող ջրում դիմանալ ընդամենը տասը վայրկյան, իսկ Galaxy S6-ը՝ մոտ մեկ րոպե։
Նշենք, որ ջրից հանելուց հետո iPhone 6-ն աշխատում էր միանալ, սակայն փորձերը սահմանափակվեցին միայն Apple-ի լոգոտիպը ցուցադրելով։