Ռեպորտաժ սոցցանցերից․ Ռիո դե Ժանեյրոյում էկոլոգիական աղետ է (տեսանյութ)

Գարնան սկզբին լրատվամիջոցներն ակտիվորեն գրում էին Ռիո դե Ժանեյրոյի Ռոդրիգո դե Ֆրեյտաս ծովածոցում տիրող աղետալի վիճակի մասին, որտեղ 2016-ին անցկացվելու են Ամառային օլիմպիական խաղերը,։ Լրագրողները բարձրաձայնում են 37 տոննա սատկած ձկների մասին, որոնք արդեն հանվել են ծովածոցի ջրից, որտեղ կայանալու են բայդարկա և կանոե թիավարության մրցումները։

Բրազիլիայի պետական բնապահպանական ինստիտուտը պարզել է, որ ձկները սատկել են անձրևների հետևանքով, քանի որ վերջիններս փոխել են ծովածոցի ջրի ջերմաստիճանը։ Սոցցանցերում շրջող ոչ պաշտոնական տեղեկություններով՝ աղետի իրական պատճառը ծովածոցի ջրի գերաղտոտված լինելն է։

Վերջին օրերին սոցցանցերում չեն դադարում հրապարակվել բնապահպանական աղետի նկարներն ու տեսանյութերը։