Ցեղասպանության 100-ամյակի առիթով «ВКонтакте»-ում ֆլեշմոբ է

Ռուսական ВКонтакте սոցցանցի հազարավոր օգտագործողներ մասնակցում են ֆլեշմոբին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։ tjournal-ը գրում է, որ օգտագործողները որպես գլխավոր նկար տեղադրել են հարյուրամյակի խորհրդանիշի՝ անմոռուկի պատկերներ։

7d8f33e57990cc

 

d28dc5562ae0cc

Ըստ կայքի՝ ավելի քան 600 ռուսական քաղաքներում ապրիլի 24-ին կանցկացվեն տարբեր միջոցառումներ։

Change.org կայքում կազմակերպվել է նաև ստորագրահավաք, որի նպատակն է 2015-ի ապրիլի 24-ին Google-ին կոչ անել փոխել որոնողական կայքի գլխավոր էջի դուդլը՝ տեղադրելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկար: Այս պահին ստորագրահավաքին մասնակցել է արդեն 173 հազար հոգի։

GDG Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանը itTREND.am-ի հետ զրույցում ասաց, որ նման ստորագրահավաքը հաջողության հասնելու քիչ հավանականություն ունի, քանի որ կան մի քանի լուրջ պատճառներ:

10421513_10152842817107920_1662573055920067017_n

«Google-ը հնարավորինս հեռու է մնում քաղաքական խնդիրներից: Չմոռանանք, որ նա միշտ եղել ու լինելու է ծրագրավորման ընկերություն, ու Հայոց ցեղասպանության փաստը ներառում է շատ պետա-քաղաքական տարրեր և չի կարող բարձրաձայնվել Ամերիկյան հսկայի կողմից, հատկապես եթե նույն Ամերիկան չի ճանաչել այն»,-նշեց Վ.Գրիգորյանը:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ Google Doodle թիմը մի քանի հոգանոց թիմ է, ու Doodle-ների պատրաստումն ու պլանավորումը սկսվում է շատ ամիսներ առաջ, նույնիսկ նախորդ տարվանից սկսվում է հաջորդ տարվա պլանավորումը:

Բացի այդ, որպես կանոն, Google-ը երբեք չի անդրադառնում տխուր առիթներին։